Թուրքիան սպասում է Ռուսաստանից պատվիրակության ժամանմանը. Չավուշօղլու
https://parstoday.ir/hy/news/armenia-i116683-Թուրքիան_սպասում_է_Ռուսաստանից_պատվիրակության_ժամանմանը._Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն չի բացառել Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների՝ հանդիպումը Իդլիբի իրադրության շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2020 14:47 Asia/Tehran
  • Թուրքիան սպասում է Ռուսաստանից պատվիրակության ժամանմանը. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն չի բացառել Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների՝ հանդիպումը Իդլիբի իրադրության շուրջ:

Այդ մասին նա հայտարարել Է փետրվարի 6-ին Բաքվում անցկացված մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հեռախոսազրույց Է տեղի ունեցել Էրդողանի եւ Պուտինի միջեւ, որի ընթացքում բացեիբաց քննարկվել են բոլոր հարցերը: Որոշում Է ընդունվել շարունակել համատեղ աշխատանքը: Այժմ մենք սպասում ենք Ռուսաստանից պատվիրակության ժամանմանը: Դրանից հետո, եթե անհրաժեշտություն լինի, կարող են հանդիպել ղեկավարները: Մեր նպատակը գրոհները կանգնեցնելն Է»,-ասել Է Չավուշօղլուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am