ՀՀ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են 2020թ. ռազմական համագործակցության ծրագիրը
https://parstoday.ir/hy/news/armenia-i117575-ՀՀ_ի_և_Վրաստանի_պաշտպանության_նախարարները_ստորագրել_են_2020թ._ռազմական_համագործակցության_ծրագիրը
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2020թ. ռազմական համագործակցության ծրագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 27, 2020 14:12 Asia/Tehran
  • ՀՀ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են 2020թ. ռազմական համագործակցության ծրագիրը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2020թ. ռազմական համագործակցության ծրագիրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նախարարների համատեղ հայտարարության ընթացքում ասաց Դավիթ Տոնոյանը:

«Հանդիպման արդյունքներով ստորագրեցինք Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2020թ. ռազմական համագործակցության ծրագիրը, որում ներառված են պաշտպանության բնագավառի միջոցառումներ: Վերջիններս ընդգրկում են ռազմական կրթության, զինծառայողների սոցիալական պաշտպանության, խաղաղապահության և լեռնային պատրաստության ոլորտները»,- ասաց նախարարը:

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին Հայաստան է ժամանել երկօրյա պաշտոնական այցով:

Armenpress.am