Մնացականյանը ներկայացրեց Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում ՀՀ դիրքորոշումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i117825-Մնացականյանը_ներկայացրեց_Սիրիայի_ճգնաժամի_կարգավորման_հարցում_ՀՀ_դիրքորոշումը
Հայաստանի Հանրապետությունը վստահ է, որ սիրիական ճգնաժամը պետք է կարգավորվի ներսիրիական լայն երկխոսության միջոցով, հաշվի առնելով այնտեղ ապրող բոլոր խմբերի շահերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2020 15:20 Asia/Tehran
  •  Մնացականյանը ներկայացրեց Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում ՀՀ դիրքորոշումը

Հայաստանի Հանրապետությունը վստահ է, որ սիրիական ճգնաժամը պետք է կարգավորվի ներսիրիական լայն երկխոսության միջոցով, հաշվի առնելով այնտեղ ապրող բոլոր խմբերի շահերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հարցին:

«Հայաստանը պաշտպանում է Սիրիայի ժողովրդի` սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը: Վստահ ենք, որ սիրիական ճգնաժամը պետք է կարգավորվի ներսիրիական լայն երկխոսության միջոցով, հաշվի առնելով Սիրիայում ապրող բոլոր խմբերի, այդ թվում` էթնիկ և կրոնական փոքրամասնությունների շահերը»,- ասաց Մնացականյանը:

Armenpress.am