Կորոնավիրուսի հետ կապված՝ ԵԱՏՄ որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվում են
https://parstoday.ir/hy/news/armenia-i118707-Կորոնավիրուսի_հետ_կապված_ԵԱՏՄ_որոշ_ապրանքների_ներմուծման_մաքսատուրքերը_զրոյացվում_են
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մարտի 16-ին կայացած խորհրդի նիստում, որին տեսակապով մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որոշում էր կայացվել Կորոնավիրուսային վարակի տարածումը նախազգուշացնող և կանխարգելող միջոցառումների շրջանակներում երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացնելու վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 28, 2020 11:00 Asia/Tehran
  • Կորոնավիրուսի հետ կապված՝ ԵԱՏՄ որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվում են

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մարտի 16-ին կայացած խորհրդի նիստում, որին տեսակապով մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որոշում էր կայացվել Կորոնավիրուսային վարակի տարածումը նախազգուշացնող և կանխարգելող միջոցառումների շրջանակներում երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացնելու վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, ԵԱՏՀ խորհրդի մարտի 16-ի N 21 որոշումը վերաբերում է անհատական պաշտպանության միջոցներին, ախտահանման միջոցներին, առանձին բժշկական սարքավորումներին և նյութերին:

Որոշումն արդեն ուժի մեջ է մտել և տարածվում է որոշման հավելվածում նշված ցանկի ապրանքների վրա, որոնք ԵԱՏՄ մաքսային տարածք են ներմուծվել 2020 թվականի մարտի 16-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում:

armenpress.am