Վերահաստատում ենք Հայաստանի անվերապահ աջակցությունն ու համերաշխությունը Հունաստանին և Կիպրոսին․ ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i124338-Վերահաստատում_ենք_Հայաստանի_անվերապահ_աջակցությունն_ու_համերաշխությունը_Հունաստանին_և_Կիպրոսին_ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որ նշված է հետևյալը’
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 15, 2020 16:58 Asia/Tehran
  • Վերահաստատում ենք Հայաստանի անվերապահ աջակցությունն ու համերաշխությունը Հունաստանին և Կիպրոսին․ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որ նշված է հետևյալը’

Ուշադիր հետևում ենք Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողությունների հետևանքով Էգեյան և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին և նավատորմային մոբիլիզացիային:

Արևելյան Միջերկրականում այս ապակայունացնող կեցվածքն ի ցույց է դնում Թուրքիայի՝ իր հարևան տարածաշրջաններում հետևողականորեն վարվող ագրեսիվ և ծավալապաշտական քաղաքականությունը:

Մենք վերահաստատում ենք Հայաստանի անվերապահ աջակցությունն ու համերաշխությունը Հունաստանին և Կիպրոսին և կոչ ենք անում Թուրքիային քայլեր ձեռնարկելու լարվածության նվազեցման ուղղությամբ, հարգելու միջազգային իրավունքը և դադարեցնելու Հունաստանի և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտիներում բոլոր գործողությունները:

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio