Հայաստանում ապրող քրդերը ակցիա իրականացրին ՄԱԿ-ի գրասենյակի մոտ
(last modified Mon, 31 Aug 2020 14:26:41 GMT )
Օգոստոս 31, 2020 18:56 Asia/Tehran
  • Հայաստանում ապրող քրդերը ակցիա իրականացրին ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

Հայաստանում քրդական համայնքը բողոքի ակցիա է իրականացրել ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ փորձելով կառույցի ուշադրությունը սևեռել Իրաքում քրդական բնակավայրերի նկատմամբ թուրքական գործունեության վրա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Քուրդիստան» կոմիտեի ղեկավար Սլո Դրբոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք խնդրում են կանխել Թուրքիայի գործողությունները:

«Մենք այստեղ ենք եկել, որպեսզի առաջ քաշենք մեր ազգակցների մտահոգությունները: Թուրքական իշխանությունն այսօր այնպիսի  քաղաքականություն է վարում, որը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար: Քուրդ ազգը Իրաքում գրեթե ոչնչացման եզրին է»,- նշեց Դրբոյանը և հավելեց, որ իրենց անհանգստացնում են այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունները:

Նրա խոսքով՝ իրենք ակնկալում են, որ ՄԱԿ-ի գրասենյակը միջոցներ կձեռնարկի կանխելու Թուրքիայի այս ցեղասպան գործողությունները:

«Խնդրում ենք ՄԱԿ-ի ղեկավարությանը, որպեսզի աջակից լինեն։ Քուրդ ժողովուրդը մի բան է ուզում՝ ժողովրդավարություն ինչպես Թուրքիայում, այնպես էլ Իրանում, Իրաքում, կարողանանք մեր լեզվող խոսել, սովորել, մեր մշակույթը պահպանել։ Թուրքիայի այս քաղաքականությունը ոչ ոքի լավ բան չի բերի, պետք է միասնական պայքարենք Էրդողանի քաղաքականության դեմ»,- ընդգծեց «Քուրդիստան» կոմիտեի ղեկավարը։

Ակցիայի մասնակիցները նաև իրենց մտահոգությունների վերաբերյալ նամակ փոխանցեցին ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակցին։

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio