Ադրբեջանի նախագահը հայտարարել է թե Շուշին «ազատագրվել է»
https://parstoday.ir/hy/news/armenia-i128037-Ադրբեջանի_նախագահը_հայտարարել_է_թե_Շուշին_ազատագրվել_է
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Շուշի քաղաքն «ազատագրվել է»:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Նոյեմբեր 08, 2020 15:57 Asia/Tehran

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Շուշի քաղաքն «ազատագրվել է»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թվիթերի իր էջում նշել է, թե Շուշի քաղաքը գտնվում է ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ, և որ երկար տարիներ անց քաղաքում ազան է հնչելու:

Ավելի վաղ Իլհամ Ալիևը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղի շրջանի ինը գյուղերի  «ազատագրման» մասին:

Բաքվի ԶԼՄ-ները հայտնում են, որ Ադրբեջանի ժողովուրդը տոնում է այս լուրը:

Թուրքական հեռուստաալիքների մեծ մասը ցուցադրում են Բաքվի փողոցներում ՝այս լուրը տոնող քաղաքացիների պատկերները, որոնք բարձրացնելով Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, շնորհակալություն են հայտնում Իլհամ Ալիևին և Էրդողանին: