Ադրբեջանի նախագահը հայտարարել է թե Շուշին «ազատագրվել է»
Նոյեմբեր 08, 2020 15:57 Asia/Tehran
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Շուշի քաղաքն «ազատագրվել է»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թվիթերի իր էջում նշել է, թե Շուշի քաղաքը գտնվում է ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ, և որ երկար տարիներ անց քաղաքում ազան է հնչելու:
Ավելի վաղ Իլհամ Ալիևը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղի շրջանի ինը գյուղերի «ազատագրման» մասին:
Բաքվի ԶԼՄ-ները հայտնում են, որ Ադրբեջանի ժողովուրդը տոնում է այս լուրը:
Թուրքական հեռուստաալիքների մեծ մասը ցուցադրում են Բաքվի փողոցներում ՝այս լուրը տոնող քաղաքացիների պատկերները, որոնք բարձրացնելով Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, շնորհակալություն են հայտնում Իլհամ Ալիևին և Էրդողանին:
Պիտակ