«Գազպրոմ»-ը երկարաձգել է Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը երկարաձգել է Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը 2021 թվականի առաջին եռամսյակի համար:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին նշված է «Գազպրոմ էքսպորտ» - ի հաղորդագրության մեջ:
«Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ - ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դեկտեմբերի 30-ին երկարաձգել են Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը 2021 թվականի առաջին եռամսյակի համար: Հետագայում ևս գազի մատակարարման վերաբերյալ խորհրդակցությունները կշարունակվեն», - ասված է հաղորդագրության մեջ:
Armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio