Իրանում ՀՀ դեսպանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Մարկուս Լեյթներին
(last modified Sun, 14 Mar 2021 16:01:01 GMT )
Մարտ 14, 2021 19:31 Asia/Tehran
  • Իրանում ՀՀ դեսպանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Մարկուս Լեյթներին

Մարտի 11-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց ԻԻՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Մարկուս Լեյթներին: Այս մասին հայտնում են դեսպանության ֆեյսբուքյան էջում:

Թումանյանը ներկայացրեց 2020թ․ Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված վիճակը և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները։

ԻԻՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանն իր զորակցությունը հայտնեց Հայաստանում ստեղծված հետպատերազմական ծանր վիճակի հաղթահարման գործում՝ մաղթելով ողջ տարածաշրջանում կայունության և խաղաղության շուտափույթ հաստատում։

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio