Արա Այվազյանն ու Իրաքի պաշտպանության նախարարն ընդգծել են երկխոսության խորացման կարևորությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i136704-Արա_Այվազյանն_ու_Իրաքի_պաշտպանության_նախարարն_ընդգծել_են_երկխոսության_խորացման_կարևորությունը
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը մարտի 25-ին հանդիպում է ունեցել Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Մարտ 25, 2021 14:35 Asia/Tehran
  • Արա Այվազյանն ու Իրաքի պաշտպանության նախարարն ընդգծել են երկխոսության խորացման կարևորությունը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը մարտի 25-ին հանդիպում է ունեցել Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

Ողջունելով իրաքյան պատվիրակությանը՝ նախարար Այվազյանը գոհունակություն է հայտնել հայ-իրաքյան դարավոր բարեկամության վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ։

Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Իրաքի միջև ռազմական և անվտանգային երկխոսության խորացման կարևորությունը՝ երկուստեք համոզմունք հայտնելով, որ նշված ոլորտներում սերտ համագործակցությունը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային կայունության և խաղաղության ապահովման գործում։

Նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակի։ Նախարար Այվազյանն իր զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմում Թուրքիայի անմիջական ներգրավվածության վրա՝ մտահոգություն հայտնելով վերջինիս կողմից հակամարտության գոտում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և վարձկանների տեղակայման առնչությամբ։ Այս համատեքստում ընդգծվել է հնարավոր ձևաչափերում ահաբեկչության դեմ պայքարում երկու երկրների միջև սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը։

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio