Հայկական ընկերություններն Իրաքի պաշտպանության նախարարին են ներկայացրել իրենց արտադրանքը
https://parstoday.ir/hy/news/armenia-i136770-Հայկական_ընկերություններն_Իրաքի_պաշտպանության_նախարարին_են_ներկայացրել_իրենց_արտադրանքը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի հետ քննարկել է Իրաքի հետ երկկողմ համագործակցության հնարավորությունները ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Մարտ 26, 2021 09:19 Asia/Tehran
  • Հայկական ընկերություններն Իրաքի պաշտպանության նախարարին են ներկայացրել իրենց արտադրանքը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի հետ քննարկել է Իրաքի հետ երկկողմ համագործակցության հնարավորությունները ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում մարտի 25-ին Հակոբ Արշակյանն ընդունել էր պաշտոնական այցով Հայաստանում գտնվող նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի գլխավորած պատվիրակությանը։

«Հայկական ընկերությունները նախարարության հատուկ ցուցասրահում հնարավորություն ունեցան Իրաքի պաշտպանության նախարարին և նրա գլխավորած պատվիրակությանը ներկայացնել իրենց արտադրանքն ու ծառայությունները»,- գրել է նախարարը՝ կից հրապարակելով նաև տեսանյութ:

hy.armradio.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio