Հայաստանը չի մասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժություններին
https://parstoday.ir/hy/news/armenia-i139504-Հայաստանը_չի_մասնակցի_ՆԱՏՕ_ի_զորավարժություններին
Հայաստանը հայտարարել է, որ չի մասնակցի Հյուսիսատլանտյան դաշինքի(ՆԱՏՕ-ի) զորավարժություններին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 28, 2021 18:44 Asia/Tehran
  • Հայաստանը չի մասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժություններին

Հայաստանը հայտարարել է, որ չի մասնակցի Հյուսիսատլանտյան դաշինքի(ՆԱՏՕ-ի) զորավարժություններին:

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է.«Երկրի Զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությունը ՆԱՏՕ-ի  Defender-Europe 21 զորավարժությանը նախատեսված չէ։ Դեռևս մարտի 18-ին պաշտպանական գերատեսչությունը տեղեկացրել էր, որ Հայաստանի Զինված ուժերի ներկայացուցիչները չեն մասնակցելու ՆԱՏՕ-ի զորավարժության պլանավորման գործընթացին՝ զորավարժության կազմակերպիչ կողմին խնդրելով վերանայել իրենց կայքում տեղադրված զորավարժության մասնակիցների ցանկը»:

Եվրոպայում ՆԱՏՕ-ի Defender-Europe 21 լայնածավալ զորավարժություններին մասնակցելու է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 27 երկրների ավելի քան 30 հազար զինծառայող։

Զորավարժությունները տեղի կունենան մայիսի կեսերից մինչև հունիսի մեկը:

Զորավարժությունների ուշադրության կենտրոնում  են լինելու Բալկաններն ու Սև ծովը: