Հայ փորձագետ. Ադրբեջանի տարածքով տարանցումը Հայաստանի համար բացարձակապես հետաքրքիր չէ
(last modified Sun, 08 Aug 2021 12:27:40 GMT )
Օգոստոս 08, 2021 16:57 Asia/Tehran
  • Հայ փորձագետ. Ադրբեջանի տարածքով տարանցումը Հայաստանի համար բացարձակապես հետաքրքիր չէ

«Ապավեն» խոշոր բեռնափոխադրող ընկերության ղեկավար Գագիկ Աղաջանյանն ասել է.«Ադրբեջանի տարածքով տարանցումը Հայաստանի համար բացարձակապես հետաքրքիր չէ»:

ԱրմԻնֆո-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Երևանի ու Բաքվի միջև պատմական տարաձայնություններին, Գագիկ Աղաջանյանն ասել է.«Վրաստանում դեպի Ռուսաստան կառուցվող թունելի շահագործման հանձնումից հետո Ադրբեջանի տարածքով հայկական ապրանքների տարանցման հեռանկարը բացարձակապես ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնի»:

Նշելով, որ թուրքերն ու ադրբեջանցիներն այսօր երկաթգիծ են կառուցում ՝ շրջանցելով Հայաստանը եւ անտեսելով Հայաստանի տարածքում արդեն կառուցված ճանապարհը, Աղաջանյանն ասել է, որ հենց դա ապացուցում է, որ չպետք է վստահել Ադրբեջանի տարանցիկ ճանապարհներին: