Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին լարվածության ռազմավարական ծավալները
https://parstoday.ir/hy/news/armenia-i148998-Հայաստանի_և_Ադրբեջանի_հարաբերություններում_վերջին_լարվածության_ռազմավարական_ծավալները
Կովկասյան հարցերի իրանցի վերլուծաբան դոկտոր Ահմադ Քազեմին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին լարվածությունը համարել է Զանգեզուրի միջացնքի կառուցման ընդունման համար այդ երկրի կողմից Հայաստանի վրա գործադրվող ճնշում: Դկոտոր Քազեմին շեշտել է.«Այս միջանցքի բացման քայլը, որ ոչ մի կերպ չի համընկնում տարածաշրջանի գեոպոլիտիկական ու պատմական իրականությունների հետ գործադրելի չէ և այս ճնշումները չեն կարող Հայաստանին ստիպել գնալ այդ քայլին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2021 08:32 Asia/Tehran
  • Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին լարվածության ռազմավարական ծավալները

Կովկասյան հարցերի իրանցի վերլուծաբան դոկտոր Ահմադ Քազեմին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին լարվածությունը համարել է Զանգեզուրի միջացնքի կառուցման ընդունման համար այդ երկրի կողմից Հայաստանի վրա գործադրվող ճնշում: Դկոտոր Քազեմին շեշտել է.«Այս միջանցքի բացման քայլը, որ ոչ մի կերպ չի համընկնում տարածաշրջանի գեոպոլիտիկական ու պատմական իրականությունների հետ գործադրելի չէ և այս ճնշումները չեն կարող Հայաստանին ստիպել գնալ այդ քայլին»:

Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի կայքին տված հարցազրույցում դոկտոր Քազեմին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև վերջին սահմանային լարվածությանը, նշելով Հակառակ Ադրբեջանի կողմից կատարվող քարոզչություններին Ղարաբաղի հակամարտությունը չի ավարտվել: Փաստորեն նոյեմբերի 9-ի զինադադարի պայմանագիրը ունի թերի կողմեր, որոնք պատճառ են դառնում կողմերի միջև  շարունակվեն բախումները: Այս պայմանագրի ամենակարևոր թերություններից մեկը Ղարաբաղի իրավական կարգավիճակի անորոշությունն է և Հայաստանի ու Ադրբեջանի բախումների արմատը գտնվում է հենց այս հարցում»: 

«Անվտանգությունը Հարավային Կովկասում» գրքի հեղինակը շեշտելով որ իրավական կարգավիճակի բացակայությունից առաջացող մարտահրավերները դասախոսություններով ու հիպոթեզներ ներկայացնելով չի լուծվելու և քանի դեռ այս կարգավիճակը չպարզվի ներկա պայմանները շարունակվելու են, ասել է.«Թվում է թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև բախումների շարունակման հիմնական պատճառը «Զանգեզուրի միջանցք» շինծու անունով միջանցքի բացման համար Բաքվի կողմից Երևանի վրա գործադրվող ճնշումներն են»:

Քազեմին բացատրել է.«Տրանսպորտային ուղիներ առաջացնելու պատրվակով Բaքվի կառավարությունը ձգտում է Հայաստանի հարավային շրջանում ստեղծել «Զանգեզուրի միջանցք» կոչվող պանթուրքիստական երևակայական միջանցքը և բնականաբար Հայաստանում ոչ մէկը պատրաստ է այս կարգի արտոնություն տալ Ադրբեջանին: Ադրբեջանը ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում գոյություն ունեցող սահմանային ճշգրիտ կետերը և սահմանային վեճերը դարձրել է պատրվակ Հայաստանի հետ բախվելու համար, որպեսզի վերջինիս ստիպի ընդունել միջանքի բացման հարցը»: