Հայաստան. Իրանի հետ հարաբերությունները պատմական են և հիմնված փոխադարձ վստահության վրա
Հայաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանի հետ իր երկրի բարեկամական հարաբերություններն ունեն պատմական անցյալ և հիմնված են փոխադարձ վստահության վրա։
«Կա փոխադարձ պատրաստակամություն Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների հետագա զարգացման, փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամության խորացման, առևտրատնտեսական, քաղաքական համագործակցության, ինչպես նաև այլ ոլորտներում շահավետ համագործակցության համար», - ասված է Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ։
Հերքելով «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունները՝ Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է. «Ադրբեջանը, սխալ է մեկնաբանում երկու երկրների միջև հրադադարի համաձայնագրի որոշ դրույթներ, հրաժարվում է ազատ արձակել զինվորական և քաղաքացիական գերիներին, հանդես է գալիս ռազմատենչ ու ծավալապաշտական հռետորաբանությամբ»։