Հայաստանի և Թուրքայի հատուկ ներկայացուցիչներն առաջիկայում կհանդիպեն. Չավուշօղլու
https://parstoday.ir/hy/news/armenia-i159182-Հայաստանի_և_Թուրքայի_հատուկ_ներկայացուցիչներն_առաջիկայում_կհանդիպեն._Չավուշօղլու
Հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները մոտ ժամանակներս կարող են հանդիպել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2021 18:24 Asia/Tehran
  • Հայաստանի և Թուրքայի հատուկ ներկայացուցիչներն առաջիկայում կհանդիպեն. Չավուշօղլու

Հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները մոտ ժամանակներս կարող են հանդիպել։

Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ՝ Մալազիայի իր պաշտոնակից Սայֆուդդին Աբդուլայի հետ բանակցություններից հետո։

«Հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսելու համար մենք հատուկ ներկայացուցիչներ ենք նշանակել։ Մոտ ժամանակներս նրանք բանակցություններ կանցկացնեն», - նշել է Չավուշօղլուն։

Թուրքիայի արտգործնախարարը չի հստակեցրել առաջիկա հանդիպման մանրամասները։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարել էր, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակվեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատել էր այդ տեղեկությունը։

Հայտնի է, որ թուրքական կողմի ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, իսկ Հայաստանը կներկայացնի ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։

armeniasputnik.am