Հայաստանը կարող է գազի դիմաց ռուբլով վճարել. հարցը քննարկվում է ԵԱՏՄ–ում
https://parstoday.ir/hy/news/armenia-i167578-Հայաստանը_կարող_է_գազի_դիմաց_ռուբլով_վճարել._հարցը_քննարկվում_է_ԵԱՏՄ_ում
Հայաստանն ու Ռուսաստանը ԵԱՏՄ շրջանակներում քննարկում են գազի դիմաց վճարումները ռուսական ռուբլով իրականացնելու տարբերակը։ Այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հատարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 23, 2022 19:23 Asia/Tehran
  • Հայաստանը կարող է գազի դիմաց ռուբլով վճարել. հարցը քննարկվում է ԵԱՏՄ–ում

Հայաստանն ու Ռուսաստանը ԵԱՏՄ շրջանակներում քննարկում են գազի դիմաց վճարումները ռուսական ռուբլով իրականացնելու տարբերակը։ Այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հատարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Նաև քննարկվում է ԵԱՏՄ մաքսատուրքերի բաշխման արժույթի խնդիրը, որի քննարկման օրակարգում, բնականաբար, երկրները ներկայացնում են նաև իրենց առաջարկությունները։ Բնական է, որ երկրները նախևառաջ առաջարկներ են ներկայացնում, որ այդ հարցին զուգահեռ` լուծվեն նաև ներմուծման դիմաց ամենախոշոր արտարժույթարտահանող գործիքների հարցը»,– ասաց Գրիգորյանը։

Այդուհանդերձ, ՀՀ փոխվարչեպետը հայտարարեց, որ չի կարող խոստանալ, որ այդ հարցը լուծում կստանա, քանի որ կան օբյեկտիվ պատճառներ։

armeniasputnik.am