«Դիմադրություն» շարժումը ավտոերթով շարժվում է դեպի Գյումրի
https://parstoday.ir/hy/news/armenia-i171456-Դիմադրություն_շարժումը_ավտոերթով_շարժվում_է_դեպի_Գյումրի
«Դիմադրություն» շարժումը այսօր`մայիսի 8-ին, ավտոերթով շարժվում է դեպի Գյումրի: Ընդդիմադիրների ավտոերթը կմեկնարկի Աշտարակի խճուղու սկզբնամասից, արդեն Գյումրի քաղաքում 13:00-ին տեղի կունենա ընդդիմության հանրահավաքը:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Մայիս 08, 2022 07:22 Asia/Tehran

«Դիմադրություն» շարժումը այսօր`մայիսի 8-ին, ավտոերթով շարժվում է դեպի Գյումրի: Ընդդիմադիրների ավտոերթը կմեկնարկի Աշտարակի խճուղու սկզբնամասից, արդեն Գյումրի քաղաքում 13:00-ին տեղի կունենա ընդդիմության հանրահավաքը:

Այսօր Երեւանում հանրահավաք նախատեսված չէ: Ֆրանսիայի հրապարակում 17:00-ին արցախցիները հանդես կգան մշակութային ծրագրով: Վաղը 17:00-ին Ֆրանսիայի հրապարակում մախատեսված է մեծ հանրահավաք:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, ամեն օր փակվում են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։