ՌԴ-ն կաջակցի Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկությունների փոխանակմանը. Կրասնով
https://parstoday.ir/hy/news/armenia-i174890-ՌԴ_ն_կաջակցի_Ղարաբաղում_տիրող_իրավիճակի_վերաբերյալ_տեղեկությունների_փոխանակմանը._Կրասնով
ՌԴ դատախազները կաջակցեն ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցող խախտումների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման ու տվյալների փոխանցման հարցում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 16, 2022 14:51 Asia/Tehran
  •  ՌԴ-ն կաջակցի Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկությունների փոխանակմանը. Կրասնով

ՌԴ դատախազները կաջակցեն ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցող խախտումների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման ու տվյալների փոխանցման հարցում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը։

ՌԴ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն` այդ մասին խոսվել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպմանը, որը ՌԴ է մեկնել` Պետերբուրգի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու։

Կրասնովն ընդգծել է` երբ խոսքը խաղաղության և անվտանգության վերականգնման, իրավունքների պաշտպանության և մարդու ազատության, հանցագործությունների հետաքննման մասին է, միակողմանի մոտեցում չպետք է լինի։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին` նա ասել է, որ ՌԴ–ն եռակողմ ձևաչափով բազմաթիվ ջանքեր է գործադրել տարածաշրջանի խաղաղությունը վերականգնելու, տեղի բնակչության շրջանում լարվածության սրացում թույլ չտալու համար։

armeniasputnik.am