Երասխից Իրանի սահման տանող ավտոճանապարհի սողանքային հատվածներում հենապատեր են կառուցում
https://parstoday.ir/hy/news/armenia-i176194-Երասխից_Իրանի_սահման_տանող_ավտոճանապարհի_սողանքային_հատվածներում_հենապատեր_են_կառուցում
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը հետևել են Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգվող հատվածներում ընթացող աշխատանքներին, տեղեկությունը հայտնում է ՏԿԵ նախարարությունը։
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Հուլիս 02, 2022 08:34 Asia/Tehran
  • Երասխից Իրանի սահման տանող ավտոճանապարհի սողանքային հատվածներում հենապատեր են կառուցում

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը հետևել են Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգվող հատվածներում ընթացող աշխատանքներին, տեղեկությունը հայտնում է ՏԿԵ նախարարությունը։

Նախարարը, մասնավորապես, դիտարկել է Մ-2-ի 6.2 կմ հատվածը, որն անցնում է Սիսիանի տարածաշրջանով, ինչպես նաև Մ-2 միջպետական ճանապարհի 16,9 կմ երկարությամբ հատվածը, որն անցնում է Վայոց Ձորի մարզով։

Կապալառուն այս հատվածում կատարում է հողային աշխատանքներ, սողանքային հատվածներում իրականացնում հենապատերի կառուցում։ Նախագծով նախատեսված է որոշ կամուրջների նորոգում նույնպես։ Աշխատանքների պայմանագրային արժեքը 2 մլրդ 897 մլն դրամ է։