ՌԴ նախագահի աշխատակազմի պաշտոնյան այցելել է Քաջարան
https://parstoday.ir/hy/news/armenia-i188418-ՌԴ_նախագահի_աշխատակազմի_պաշտոնյան_այցելել_է_Քաջարան
Դեկտեմբերի 3-ին, ճանաչողական այցի շրջանակներում՝ Քաջարանը հյուրընկալեց ՌԴ նախագահի աշխատակազմի օտարերկրյա պետությունների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովին և «Մոսկվայի տուն» Մոսկվայի մշակութային-գործարար կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2022 16:02 Asia/Tehran
  • ՌԴ նախագահի աշխատակազմի պաշտոնյան այցելել է Քաջարան

Դեկտեմբերի 3-ին, ճանաչողական այցի շրջանակներում՝ Քաջարանը հյուրընկալեց ՌԴ նախագահի աշխատակազմի օտարերկրյա պետությունների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովին և «Մոսկվայի տուն» Մոսկվայի մշակութային-գործարար կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանին։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը:

««ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի և նույն ընկերության ղեկավար կազմի հետ միասին հյուրերին ուղեկցեցինք քաղաքում գործող՝ մշակութային, նախադպրոցական և մարզական օջախներ։

Առաջին կանգառը «ԶՊՄԿ» մշակույթի պալատում էր, երկրորդ կանգառը նախադպրոցական ուսումնական հաստատությունում, այնուհետև մարզահամալիրում, որտեղ հյուրերը ծանոթացան համայնքի երեխաների և սաների վերոնշյալ մշակութային, մարզական ու նախադպրոցական հաստատություններում պարապմունքների ընթացքին և պայմաններին»,- գրել է նա։

tert.am