Երևանում տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ընդդեմ Բաքվի կողմից Արցախի շրջափակմանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i189126-Երևանում_տեղի_ունեցավ_բողոքի_ակցիա_ընդդեմ_Բաքվի_կողմից_Արցախի_շրջափակմանը
Ազատության հրապարակում մի խումբ երիտասարդներ դեկտեմբերի 13-ին բողոքի ակցիա անցկացրեցին Հայաստանը Արցախին կապող ճանապարհի՝ Ադրբեջանի կողմից փակելու կապակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2022 15:55 Asia/Tehran
  • Երևանում տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ընդդեմ Բաքվի կողմից Արցախի շրջափակմանը

Ազատության հրապարակում մի խումբ երիտասարդներ դեկտեմբերի 13-ին բողոքի ակցիա անցկացրեցին Հայաստանը Արցախին կապող ճանապարհի՝ Ադրբեջանի կողմից փակելու կապակցությամբ։

Բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին ՄԱԿ-ի գրասենյակ՝ բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին: Երիտասարդները միջազգային հանրությունից պահանջեցին, որպեսզի նա զերծ մնա երկակի ստանդարտներից և դատապարտի Ադրբեջանի հակամարդկային վարքագիծը, կիրառի առկա գործիքակազմը՝ կանխելու Ադրբեջանի՝ էթնիկ զտման հանցավոր գործողությունները:

«Հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, չեն կարողանում վերադառնալ իրենց տները: Կեղծ բնապահպանական պատրվակով, Ադրբեջանի իշխանության այս սադրանքը Արցախի հայաթափմանն ուղղված հետևողական քայլ է: Նպատակը մեկն է՝ կյանքի համար ստեղծել անտանելի պայմաններ, ճնշում գործադրել արցախահայության վրա և ստիպել արցախցիներին թողնել հայրենիքը: Սա միջազգային իրավունքի և մարդասիրական բացահայտ ոտնահարում է, այն էլ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ»,-  նշված է նամակում:

tert.am