Ադրբեջանն առաջ է քաշում Արցախի համար անընդունելի պահանջներ. Արայիկ Հարությունյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i189904-Ադրբեջանն_առաջ_է_քաշում_Արցախի_համար_անընդունելի_պահանջներ._Արայիկ_Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 24-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում հանդիպել է պետական կառույցների և մի շարք մասնավոր ընկերությունների պատասխանատուների հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2022 16:45 Asia/Tehran
  • Ադրբեջանն առաջ է քաշում Արցախի համար անընդունելի պահանջներ. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 24-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում հանդիպել է պետական կառույցների և մի շարք մասնավոր ընկերությունների պատասխանատուների հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը, որին մասնակցել են նաև Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և  պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը, ներկայացվել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: Նախագահ Հարությունյանը նշել է, որ դեկտեմբերի 3-ից ադրբեջանական կողմը բնապահպանական պատրվակն օգտագործելով առաջ է քաշում Արցախի Հանրապետության համար անընդունելի պահանջներ: Ըստ նախագահի՝ հերթական մարտահրավերին դիմակայելու համար անհրաժեշտ է ժողովրդի և քաղաքական դաշտի միասնականությունը: