Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը մինչեւ մայիս կասֆալտապատվի. Գնել Սանոսյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i189972-Արցախը_Հայաստանին_կապող_այլընտրանքային_ճանապարհը_մինչեւ_մայիս_կասֆալտապատվի._Գնել_Սանոսյան
Լաչինի այլընտրանքային ճանապարհը ձգվում է Տեղ գյուղից դեպի Կոռնիձոր, այնուհետեւ մինչեւ սահման. Ընդհանուր 11,7 կմ է. Երեք շինարարական ընկերություն է աշխատում, գլխավոր բարդությունները հաղթահարել ենք կապված հողային աշխատանքների, պայթեցումների հետ: Այս մասին դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵ (տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ) նախարար Գնել Սանոսյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2022 15:49 Asia/Tehran
  • Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը մինչեւ մայիս կասֆալտապատվի. Գնել Սանոսյան

Լաչինի այլընտրանքային ճանապարհը ձգվում է Տեղ գյուղից դեպի Կոռնիձոր, այնուհետեւ մինչեւ սահման. Ընդհանուր 11,7 կմ է. Երեք շինարարական ընկերություն է աշխատում, գլխավոր բարդությունները հաղթահարել ենք կապված հողային աշխատանքների, պայթեցումների հետ: Այս մասին դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵ (տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ) նախարար Գնել Սանոսյանը:

«Այդ աշխատանքների մոտ 80 տոկոսն արված է, մեր գրաֆիկը հետեւյալն է, որ մինչեւ տարվա մերջ հողային աշխատանքները հիմնականում կավարտենք,  զուգընթաց խողովակներն են տեղադրվում, հենապատերը կկառուցենք: Մեր նպատակը մինչեւ մայիս ասֆալտապատելն է: Եթե եղանակը թույլ տա, երկու շերտ կասֆալտապատենք, եթե ոչ՝ մեկ շերտը կասֆալտապատենք, ճանապարհը կդառնա երթեւեկելի, ընթացքում մյուս շերտերը կդնենք»,-ասաց նա:

Անդրադառնալով 2023-ի անելիքներին, նախարարն ասաց. «Առնվազն 20 տոկոսով մեր բյուջեն ավելի մեծ է եւ պլանավորած աշխատանքներն ավելի շատ կլինեն: Շիրակի մարզին ու Գյումրուն բավական մեծ բաժին է հասնում:

Հյուսիս-Հարավ մայրուղու Լանջիկ-Գյումրի հատվածը կավարտենք հաջորդ տարի, նաեւ Արթիկ-Աշտարակ հատվածում շինարարական ակտիվ փուլ կմտնենք»:

news.am