Հայաստանում հարգել են գեներալ Սոլեյմանիի հիշատակը
Երևանում ԻԻՀ դեսպանատանը, մի խումբ հայ պաշտոնյաների և քաղաքացիների ներկայությամբ, տեղի է ունեցել ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության երրորդ տարելիցի արարողությունը։
Միջոցառմանը ներկա են եղել նաև իսլամական խորհրդարանի հայ պատգամավորներ:
Հայաստանում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, միջոցառման ժամանակ ունեցած ելույթում, անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների ընդլյաման գործում գեներալ Սոլեյմանիի դերին, նշել է. «Իրանի և Հայաստանի հարաբերությունները պատմական են, ամուր, և ընդլայնվում են երկու ժողովուրդների շահերի շրջանակներում»։
Դեսպան Զոհուրին նշել է. «Գեներալ Սոլեյմանին զոհաբերության ճանապարհին էր և այս մեծ նահատակի բոլոր գործերը աստվածահաճո էին, և նրա բոլոր կարողությունները շնորհվել էին Աստծու կողմից»:
Իսլամական խորհրդարանում հարավային իրանահայության պատգամավոր Ռոբերթ Բեգլարյանը նշել է է, որ Իրանի քրիստոնյա համայնքը առանձնահատուկ հարգանք է տածում գեներալ նահատակ Սոլեյմանիի նկատմամբ։
Հոինվարի 3-ին գեներալ Սոլեյմանիի նահատակության երրորդ տարելիցն է:
Գեներալ Սոլեյմանին նահատակվեց 2020թ հունվարի 3-ին՝ Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ամերիկյան ուժերի իրականացրած ավիահարձակման հետևանքով, որի հրամանաը տվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: