Իլհամ Ալիև. Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է ընդունեն Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիությունը կամ հեռանան
ԱՀ նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, որ Ղարաբաղի հայերը կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիությունը, կա՛մ այլ վայր գտնեն բնակության համար։
Ալիեւը հեռուստահարցազրույցում շեշտելով, որ Ղարաբաղը մեր ներքին խնդիրն է՝ հայտարարել է, որ մենք բազմիցս ընդգծել ենք, որ մեր ներքին հարցերը չենք քննարկում որեւէ երկրի հետ։
Նա հավելել է. «Ղարաբաղում ապրող հայերը կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ գտնեն այլ բնակավայր»։
ԱՀ նախագահը երկրի պետական լրատվացանցին տված հարցազրույցում ասել է, որ այսօրվա բանակը շատ ավելի հզոր է դարձել, քան 2020 թվականին (Ղարաբաղյան Երկրորդ պատերազմ)։
Իլհամ Ալիևը նաև հայտարարել է, որ Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում բոլոր նախագծերն ընթանում են ըստ պլանի։
Ըստ տեղեկությունների, միևնույն ժամանակ, երբ Հայաստանը փորձում է ուժեղացնել իր ռազմակայանը, Բաքվի կառավարության լրատվամիջոցները հաղորդում են Լեռնային Ղարաբաղի տարածքներում ադրբեջանական բանակի նյութատեխնիկական և տեխնիկայի ուժեղացման մասին: