ԱՄՆ-ն փորձում է սև խաղաղություն պարտադրել Երևանին՝ ճնշում գործադրելով Հայաստանի վրա
(last modified Tue, 02 May 2023 03:28:52 GMT )
Մայիս 02, 2023 06:58 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն փորձում է սև խաղաղություն պարտադրել Երևանին՝ ճնշում գործադրելով Հայաստանի վրա

Կովկասի զարգացումների վերլուծաբան Էհսան Մովահեդյանն ասում է. «ԱՄՆ-ն ցանկանում է Հայաստանի վրա ճնշում գործադրելով արագ խաղաղություն պարտադրել Բաքվի հետ, որպեսզի Արևմուտքը, հատկապես սիոնիստները, ամբողջությամբ կենտրոնանան Իրանին Ադրբեջանի սահմաններով դիմակայելու վրա»։

Նա հավելում է. «Եթե այս խաղաղությունը ձեռք բերվի Ղարաբաղի կորստի գնով, ինչըի հավանականությունը շատ մեծ է, ապա Հայաստանի գոյությունը, որպես անկախ երկիր, կվտանգվի»: 
Քաղաքագետը նշում է, որ Հայաստանին   խաղաղությունը պարտադրելուց հետո Իրանի հյուսիսարևմտյան սահմաններում նկատվելու է թշնամիների, սիոնիստների, թաքֆիրների, լրտեսների և ՆԱՏՕ-ի գործունեության ակտիվություն, որոնք սպասում են հնարավորության՝  Իրան-Հայաստան սահմանի վրա ոտնձգություն կատարելու, այնուհետև Իրանի ադրբեջանական նահանգների բաժանման իրենց ծրագիրն իրականացնելու համար: 
Մովահեդյանն ընդգծել է. «Քանի դեռ Իրանը պահպանում է իր ներկա ուժը, նման դավադիր ծրագրերն իրականություն չեն դառնա»: