Ադրբեջանը Լաչինի միջանցքի անցակետում ռենտգեն-սքաներներ է տեղադրել
https://parstoday.ir/hy/news/armenia-i198672-Ադրբեջանը_Լաչինի_միջանցքի_անցակետում_ռենտգեն_սքաներներ_է_տեղադրել
Ադրբեջանն Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհին՝ Լաչինի միջանցքում՝ Հակարիի կամրջի մոտ ապօրինաբար տեղադրած անցակետում ռենտգեն-սքաներներ է տեղադրել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2023 14:43 Asia/Tehran
  • Ադրբեջանը Լաչինի միջանցքի անցակետում ռենտգեն-սքաներներ է տեղադրել

Ադրբեջանն Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհին՝ Լաչինի միջանցքում՝ Հակարիի կամրջի մոտ ապօրինաբար տեղադրած անցակետում ռենտգեն-սքաներներ է տեղադրել։

Այս մասին հայտնում է minval.az-ը: Խոսքը Smiths Detection ընկերության սարքավորումների մասին է:

Նշվում է, որ այս ընկերության սկաներները ժամանակակից բազմատեսակ ռենտգեն համակարգեր են ձեռքի ուղեբեռում պինդ և հեղուկ պայթուցիկ նյութերի ավտոմատ հայտնաբերման համար:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը, խախտելով եռակողմ պայմանավորվածությունները, ապրիլի 23-ին անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում է Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները։

tert.am