Ադրբեջանին չի հաջողվելու հանել խաղաղապահներին այստեղից. Չի հաջողվելու. Ռուբեն Վարդանյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i199098-Ադրբեջանին_չի_հաջողվելու_հանել_խաղաղապահներին_այստեղից._Չի_հաջողվելու._Ռուբեն_Վարդանյան
Ադրբեջանցիներն ամեն ինչ անում են, որ ձեզ պառակտեն եւ դուք այստեղից դուրս գաք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2023 11:45 Asia/Tehran
  •  Ադրբեջանին չի հաջողվելու հանել խաղաղապահներին այստեղից. Չի հաջողվելու. Ռուբեն Վարդանյան

Ադրբեջանցիներն ամեն ինչ անում են, որ ձեզ պառակտեն եւ դուք այստեղից դուրս գաք:

Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտում «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի  նախաձեռնող խմբի կազմակերպած հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ դիմելով ռուս խաղաղապահներին:

«Ադրբեջանցիներն անում են ամեն ինչ, որ հայերը հիասթափվեն, դա չի ստացվելու: Ադրբեջանին չի հաջողվելու հանել խաղաղապահներին այստեղից: Ես վստահ եմ, որ դուք էլ եք դա հասկանում եւ մենք կողք կողքի պետք է կանգնենք, որ դուք կատարեք ձեր պարտականությունները, կատարեք այնպես, ինչպես պետք է: Գիտեմ՝ դա դժվար է, բայց դուք պարտավոր եք դա անել, իսկ մենք ձեր կողքին կկանգնենք:

Դիմում եմ միջազգային կազմակերպություններին, տարբեր երկրների ղեկավարներին: Ադրբեջանը թքում է ձեր վրա, ասում է՝ չեմ ենթարկվում ոչ մի դատարանի որոշման: Դուք ուժ չունե՞ք, չեք կարող ասել՝ Ադրբեջան, դու ով ես, կատարիր այն, ինչը ստորագրել ես»,-ասաց նա:

news.am