Ադրբեջանը խեղաթյուրում է իրականությունը. Արցախի ՊԲ–ն հայտարարություն է տարածել
https://parstoday.ir/hy/news/armenia-i200612-Ադրբեջանը_խեղաթյուրում_է_իրականությունը._Արցախի_ՊԲ_ն_հայտարարություն_է_տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածում և խեղաթյուրում իրականությունը։ Արցախի պաշտպանության բանակը հերքում է ադրբեջանական կողմի տարածած հերթական լուրը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2023 13:58 Asia/Tehran
  • Ադրբեջանը խեղաթյուրում է իրականությունը. Արցախի ՊԲ–ն հայտարարություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածում և խեղաթյուրում իրականությունը։ Արցախի պաշտպանության բանակը հերքում է ադրբեջանական կողմի տարածած հերթական լուրը։

Այս անգամ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրություն էր տարածել, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 1-ին` ժամը 10։00-ի սահմաններում, կրակ են բացել Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

«Ադրբեջանի ՊՆ-ն, հայտարարելով Շուշիի և Մարտունու շրջաններում իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին, հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կրակը գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ վերջին շաբաթներին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում։

armeniasputnik.am