Հայ պաշտոնյա. Խաղաղություն ձեռք կբերվի միայն եթե ապահովվեն Ղարաբաղում ապրող հայերի իրավունքները
https://parstoday.ir/hy/news/armenia-i200974-Հայ_պաշտոնյա._Խաղաղություն_ձեռք_կբերվի_միայն_եթե_ապահովվեն_Ղարաբաղում_ապրող_հայերի_իրավունքները
Հայաստանի իշխաող կուսակցության բարձրաստիճան անդամը, հերքելով Բաքվի պնդումը, ասել է, որ խաղաղություն ձեռք կբերվի միայն եթե ապահովվեն Ղարաբաղում ապրող հայերի իրավունքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2023 07:28 Asia/Tehran
  • Հայ պաշտոնյա. Խաղաղություն ձեռք կբերվի միայն եթե ապահովվեն Ղարաբաղում ապրող հայերի իրավունքները

Հայաստանի իշխաող կուսակցության բարձրաստիճան անդամը, հերքելով Բաքվի պնդումը, ասել է, որ խաղաղություն ձեռք կբերվի միայն եթե ապահովվեն Ղարաբաղում ապրող հայերի իրավունքները:

Չորեքշաբթի օրը ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հերքել է Լեռնային Ղարաբաղում հայ զինվորականների ներկայության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը, նշելով. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն չի լինի, քանի դեռ Բաքուն չի ապահովել Ղարաբաղում ապրող հայերի իրավունքները և անվտանգությունը»:

Երեքշաբթի օրն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղում հայկական ռազմական ներկայությունը հանդիսանում է Հայաստանի և Ադրբեջանի  միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական խոչընդոտներից մեկը։

Մերժելով այս պնդումն Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ  Հայաստանը Ղարաբաղում ուժեր չունի։ Նա ասել է, որ Բաքուն և Հայաստանը դեռևս համաձայնության չեն եկել այս մեխանիզմի պարամետրերի շուրջ՝ չնայած խաղաղության համաձայնագրի ուղղությամբ զգալի առաջընթացին։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի օրը հայտարարել է, որ երկուշաբթի ուշ երեկոյան հայկական ուժերը տարբեր զինատեսակներից գնդակոծել են ադրբեջանական դիրքերը: