Առաքումներ Հունաստանից Հայաստան 3000 դրամ/կգ սակագնով
Օրեր առաջ Օնէքս ընկերությունը պաշտոնապես հայտարարեց, որ իր 7 ուղղություններին միացել է ևս մեկը՝ Հունաստանի ուղղությունը։
Այժմ օգտատերերը կարող են պատվիրել ապրանքներ Հունաստանի մատչելի օնլայն խանութներից և ստանալ պատվերները ՀՀ-ում 3000 դրամ/կգ սակագնով։
Առաքումները կատարվում են վերգետնյա ճանապարհով, որի առավելությունը միայն ցածր սակագինը չէ։ Վերգետնյա առաքումների դեպքում կտրուկ կրճատվել է արգելված ապրանքների քանակը՝ այն ինչ հնարավոր չէր հասցնել ՀՀ օդային ճանապարհով, հնարավոր է վերգետնյայով։
Ինչպես Օնէքսն է հայտնում Հունաստանից Հայաստան առաքումների դեպքում առկա չէ մինիմալ քաշ (օգտատերը վճարելու է ապրանքի քաշի դիմաց սկսած 100 գրամից), առկա չէ ծավալային քաշ (եթե չկա գերծավալ)։
Ցամաքային ճանապարհով առաքումներով արդեն իսկ պատվիրվում է կահույք (հունական օնլայն խանութները իսկապես մի քանի անգամ մատչելի են եվրոպական այլ խանութներից) հեռուստացույց, տեխնիկա, օծանելիք, կոսմետիկ միջոցներ և բրենդային հագուստ մեծ զեղչերով, - մեզ հետ կիսվեց ընկերության համահիմնադիր տնօրեն Սամվել Մարտիրոսյանը։
Հունաստանի ուղղության բոլոր մանրամասները ներկայացված են onex.am կայքում։
Մեր կողմից համառոտ նշենք, որ նոր ուղղությունը տալիս է նոր հնարավորություններ հայաստանաբնակներին օգտվելու հասանելի հունական խանութներից։
news.am