Ճանաչեցինք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որովհետեւ մեր դաշնակիցները լուռ էին. Նիկոլ Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i205994-Ճանաչեցինք_Ադրբեջանի_տարածքային_ամբողջականությունը_որովհետեւ_մեր_դաշնակիցները_լուռ_էին._Նիկոլ_Փաշինյան
Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու որոշումը Հայաստանն ընդունել է սեփական տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նկատառումով, որովհետեւ այն իրավիճակում, երբ Ադրբեջանը գրոհում է Հայաստանի տարածքը ու գրավում է տարածքներ, իսկ Հայաստանի դաշնակիցները լուռ են ու չեն արձագանքում, Հայաստանը պարտավոր էր հոկտեմբերի 6-ին գալ այդ համաձայնությանը` սեփական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը արձանագրելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2023 16:06 Asia/Tehran
  • Ճանաչեցինք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որովհետեւ մեր դաշնակիցները լուռ էին. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու որոշումը Հայաստանն ընդունել է սեփական տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նկատառումով, որովհետեւ այն իրավիճակում, երբ Ադրբեջանը գրոհում է Հայաստանի տարածքը ու գրավում է տարածքներ, իսկ Հայաստանի դաշնակիցները լուռ են ու չեն արձագանքում, Հայաստանը պարտավոր էր հոկտեմբերի 6-ին գալ այդ համաձայնությանը` սեփական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը արձանագրելու համար:

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը անդրադառնալով Ալմաթիի հռչակագրին՝ ասաց, որ Հայաստանի Հանրապետության անկախության միջազգային վկայագիրն է:

Նրա խոսքով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Ալմաթիի հռչակագրի հիման վրա:

«1993 թվականի անվտանգության խորհրդի 4 բանաձեւերին Ռուսաստանի Դաշնությունը կողմ է քվեարկել, եթե կողմ չքվեարկեր, այդ բանաձեւերը չէին կարող ընդունվել: Ըստ այդ բանաձեւերի՝ Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, այդ ձեւակերպումների մեջ արձանագրված է Ադրբեջանի եւ տարածաշրջանի երկրների սահմանների անխախտելիության սկզբունքը, ուժի կիրառմամբ ձեռքբերումների լեգիտիմացնելու անթույլատրելիությունը եւ այդպես շարունակ: Լիսաբոնի գագաթնաժողովի այն ձեւակերպմանը, Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի ինքնորշման իրավունքի կիրառմամբ եւ Լեռնային Ղարաբաղը պետք է ինքնավարություն ստանա Ադրբեջանի կազմում, այդ ձեւակերպմանը կողմ է եղել նաեւ Ռուսաստանի Դաշնությունը, հակառակ դեպքում Հայաստանի Հանրապետությունը վետօ կիրառելու անհրաժեշտություն չէր ունենա եւ նաեւ Ռուսաստանի Դաշնությունն է լիազորել Լիսաբոնի գագաթաժողովի նախագահողին՝ հանդես գալ նման հայտարարությամբ: 2020 թվականի նոյեմբերին եւ դեկտեմբերին ՌԴ-ն հայտարարել է, որ ԼՂ-ն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք է»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ Ադրբեջանի հետ ռազմավարական հռչակագրում ՌԴ-ն ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը.

ՌԴ դիրքորոշմամբ՝ ԼՂ-ի կարգավիճակը պետք է անորոշ ժամանակով հետաձգվեր: Այդ առաջարկությունը տարածաշրջան է բերել 2022 թվականի հուլիսի վերջին օգոստոսի սկզբին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը եւ Հայաստանին ու Ադրբեջանին է ներկայացրել: ՌԴ ներկայացուցիչ Խովաեվը տարածաշրջան է եկել 2022 թվականի սեպտեմբերին պատասխանը ստանալու համար. առաջինը այցելել է Ադրբեջանը, եղել է սեպտեմբերի 11-12-ին եւ Հայաստան է եկել սեպտեմբերի 13-ին եւ 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում են սկսել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: ՀԱՊԿ-ը եւ ՌԴ-ն ՀՀ-ի գրավոր եւ բանավոր դիմումներին՝ կատարել օրենսդրությամբ եւ պայմանագրով սահանված պարտավորությունները չի արձագանքել: Հայաստանը դրական է արձագանքել ՌԴ-ի առաջարկին, որը ներկայացրել էր ՌԴ ներկայացուցիչը: Հոկտեմբերի 6-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստան ու Ադրբեջանը ձեռք են բերում պայմանավորվածություն միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը Ալմաթիի հռչակագրի արձանագրության հիման վրա ընդունելու վերաբերյալ: Այդ որոշումը Հայաստանն ընդունել է սեփական տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նկատառումով, որովհետեւ այն իրավիճակում, երբ Ադրբեջանը գրոհում է Հայաստանի տարածքը ու գրավում է տարածքներ, իսկ Հայաստանի դաշնակիցները լուռ են ու չեն արձագանքում, Հայաստանը պարտավոր էր հոկտեմբերի 6-ին գալ այդ համաձայնությանը` սեփական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը արձանագրելու համար: Նրանք, ովքեր ասում են, որ սա սխալ որոշում է, նրանք ասում են, որ Հայաստանը չպետք է լինի ինքնիշխան պետություն»:

news.am