Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկջոկատայինները զորավարժություններ են անցկացրել Ատտիկայում
Հայաստանի, Հունաստանի, Կիպրոսի հատուկ նշանակության ուժերն ուհատուկ գործողությունների ուժերը եռակողմ համատեղ զորավարժություններ են անցկացրել Ատտիկայի Նեա Պերամոս շրջանում։ Տեղեկությունը հայտնում է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը։
«2023թվի նոյեմբերի 6-ից 10-ը միջազգային համագործակցության պլանավորման շրջանակներում զինված ուժերը մասնակցել են հատուկ նշանակության ուժերի՝ Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի հատուկ գործողությունների ուժերի եռակողմ համատեղ պատրաստությանը, որն անցկացվել է Ատտիկայում՝ Նեա Պերամոս տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Վարժանքների ընթացքում իրականացվել են արագ արձագանքման մարտական հրաձգություններ, մշակվել են դիպուկահարային հրաձգության, փակ տարածքներում մարտերի տեխնիկան և մարտավարությունը, փոքր մասշտաբի զորավարժությունների պլանավորումն ու անցկացումը:
Համատեղ վարժանքները Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև 2023 թվի համատեղ գործողությունների ծրագրի մաս են կազմում։
news.am