Հայաստանի և Ադրբեջանի սահմանին եվրոպացի դիտորդների թիվն ավելանալու է
Եվրամիությունը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իր դիտորդների թվաքանակի ավելացման և ավելի շատ առաքելությունների իրականացման մասին։
Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ հայ-ադրբեջանական հակամաարտությունը արդեն երեք տասնամյակ վաղեմիություն ունի։ Սեպտեմբերին ռազմական գործողության արդյունքում Ադրբեջանը իր վերահսկողության տակ վերցրեց այս շրջանը։ Դրանից հետո Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը, մտահոգվելով էթնիկական զտումների քաղաքականության իրականացման կապացությամբ, լքեցին իրենց հայրենիքը՝ տեղափոխվելով Հայաստան։
2023 թվականի փետրվարից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկամյա առաքելությամբ տեղակայվեցին Եվրամիության դիտորդները։ Եվրամիությունը պնդում է, որ առաքելությունը քաղաքացիական է և հանդես է գալիս որպես չեզոք դերակատար։
ԵՄ դիտորդներից պահանջվում է դիտարկել և զեկուցել հակամարտություններից տուժած շրջաններում տիրող իրավիճակի մասին:
Այս առաքելությունն իրականացվում է «Կապան», «Գորիս», «Ջերմուկ», «Եղեգնաձոր», «Մարտունի» և «Իջևան» քաղաքներում տեղակայված վեց օպերատիվ հենակետերից։ Այս առաքելությունը ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի ողջ միջազգային սահմանը։
Երեքշաբթի օրը «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Եվրամիության առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն ասել է, որ անձնակազմի ավելացումը նշանակում է Եվրամիության հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության նկատմամբ։ Առաքելության այս փուլում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կիրականացվեն ավելի շատ պարեկային գործողություններ։
Բաքուն մինչ այժմ չի արձագանքել այս հարցին։