Դեկտեմբեր 28, 2023 13:02 Asia/Tehran
  • Հայաստանում ԵԱՏՄ–ի հետ համատեղ ներդրումները 2023-ի առաջին կիսամյակում աճել են 2.8 անգամ

ԵԱՏՄ երկրներում 2023 թվականի առաջին կիսամյակի փոխադարձ ուղիղ ներդրումները ուշադրության կենտրոնում են հայտնվել` գերազանցելով 2022 թվականի ներդրումների մակարդակը։ Այս մասին հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։

Այդ ժամանակահատվածում ներդրումները կազմել են 2022 թվականի ողջ մակարդակի 98%–ը։

Հիմնական շարժիչ ուժը Ռուսաստանն է եղել, որն իր միջոցները ներդրել է ԵԱՏՄ–ի փոխադարձ ներդրումների ընդհանուր ծավալի 79%–ի չափով։

Այս դինամիկայի կարևոր կողմերից է դարձել նաև Հայաստանում և Ղազախստանում փոխադարձ ներդրումների տպավորիչ աճը։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանը աճ է ցուցադրել 2.8 անգամ, նրան հաջորդում է Ղազախստանը` ներդրումների ավելացում 2.1 անգամ։

Սա վկայում է ԵԱՏՄ ներսում ներդրողների համար այդ երկրների գրավչության ավելացման մասին։

Բելառուսում ԵԱՏՄ–ից ուղիղ ներդրումների հոսքը նվազել է 32,7%–ով, Ղրղզստանում` 3,7%–ով։

armeniasputnik.am

Պիտակ