Փետրվար 04, 2024 17:41 Asia/Tehran
  • Միշուստինն ասել է, որ Փաշինյանի մոտեցումը ԵԱՏՄ–ին բխում է ՌԴ շահերից

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում հայտարարել է, որ ԵԱՏՄ ինտեգրման հետագա զարգացման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած գերակայությունները մեծամասամբ համապատասխանում են ՌԴ մոտեցումներին, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Հունվարից Միության մարմիններում նախագահության գործառույթներն անցել են Հայաստանին։ Ցանկանում եմ հաջողություն մաղթել իմ հայ գործընկերներին։ Մենք ուշադիր ուսումնասիրել ենք առաջարկած առաջնահերթությունները ինտեգրման հետագա զարգացման համար: Դրանք հաջորդական են և մեծ մասամբ համընկնում են ռուսական կողմի դիրքորոշման հետ։ Մենք, իհարկե, պատրաստ ենք դրանց իրականացման համար աջակցություն ցուցաբերել»,-ասել է Միշուստինը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ունեցած ելույթում ասել է, որ Եվրասիական տնտեսական միությունում էներգետիկ ընդհանուր շուկայի ստեղծումը մի շարք առավելություններ կտա միության անդամ բոլոր երկրներին։ Նա նաև ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման հարցում փոխզիջումների կոչ է արել։

2024 թվականի հունվարից Հայաստանն է նախագահում ԵԱՏՄ-ում։

panarmenian.net

Պիտակ