Անընդունելի է Հայաստանի շուրջ լարված իրավիճակը․ ՀՀ-ում Իրանի դեսպան
https://parstoday.ir/hy/news/armenia-i214024-Անընդունելի_է_Հայաստանի_շուրջ_լարված_իրավիճակը_ՀՀ_ում_Իրանի_դեսպան
Իրանի Իսլամական Հանրապետության վերջնական դիրքորոշումը այն է, որ պետք է հարգել տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականությունը։Այս մասին հայտարարել է  ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք փոխվել է Իրանի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2024 12:42 Asia/Tehran
  • Անընդունելի է Հայաստանի շուրջ լարված իրավիճակը․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Իրանի Իսլամական Հանրապետության վերջնական դիրքորոշումը այն է, որ պետք է հարգել տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականությունը։Այս մասին հայտարարել է  ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք փոխվել է Իրանի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։

«Իրանի Իսլամական Հանրապետության վերջնական դիրքորոշումը այն է, որ ոչ մի կերպ չենք կարող ընդունել տարածքային փոփոխություն։ Ցանկացած տարածքային փոփոխություն պետք է տեղի ունենան երկու երկրների փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչման հիմքով և դա լինելու է մեր վերջնական դիրքորոշումը։ Իրանի Իսլամական Հանրապետության վերջնական դիրքորոշումը այն է, որ պետք է հարգել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը»,- ընդգծեց դեսպանը։

Դիվանագետի խոսքով՝ Իրանի համար անընդունելի է տեսնել Հայաստանի շուրջ լարված իրավիճակ։ 

«Բոլոր կողմերին աջակցում ենք, որպեսզի հնարավորինս շուտ ջերմ ու խաղաղ հարաբերություններ հաստատվեն։ Մենք վստահ ենք և կարծում ենք, որ միակ ճանապարհը խաղաղ հարաբերություններ ունենալն է և բարեկամական երկխոսությունն է։ Եվ մենք բոլոր կողմերի հետ հարաբերություններ և երկխոսություն ունենք, որպեսզի կարողանանք խաղաղություն հաստատել տարածաշրջանում»,-ասաց դեսպանը։