Երեւանում Իրանի դեսպանությունն աջակցում է Հայաստանի դպրոցներում պարսկերենի ուսուցմանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i214034-Երեւանում_Իրանի_դեսպանությունն_աջակցում_է_Հայաստանի_դպրոցներում_պարսկերենի_ուսուցմանը
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտարարել է, որ լրջորեն աջակցում է Հայաստանի դպրոցներում պարսկերենի ուսուցմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2024 13:42 Asia/Tehran

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտարարել է, որ լրջորեն աջակցում է Հայաստանի դպրոցներում պարսկերենի ուսուցմանը։

ԻԻՀ դեսպանության աջակցությամբ հայկական դպրոցներում պարսկերենի ուսուցումը զարգացում է ապրում։

 Վերջերս տեղի ունեցավ Հայաստանում ԻԻՀ դեսպանի ու մշակութային հարցերով խորհրդականի այցը Երևանի թիվ 185 դպրոց։

 Այս նախաձեռնության նպատակը դպրոցին «Գամ-է ավվալ» կոչվող գրքերի նվիրաբերումն էր, ինչպես նաև պարսկերենի դասասենյակները ժամանակակից հարմարություններով կահավորելը:

 Նշենք, որ օրակարգում հայաստանցի և իրանցի աշակերտների միջև կապերի ստեղծումն է։