Երեւանում Իրանի դեսպանությունն աջակցում է Հայաստանի դպրոցներում պարսկերենի ուսուցմանը
Փետրվար 17, 2024 13:42 Asia/Tehran
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտարարել է, որ լրջորեն աջակցում է Հայաստանի դպրոցներում պարսկերենի ուսուցմանը։
ԻԻՀ դեսպանության աջակցությամբ հայկական դպրոցներում պարսկերենի ուսուցումը զարգացում է ապրում։
Վերջերս տեղի ունեցավ Հայաստանում ԻԻՀ դեսպանի ու մշակութային հարցերով խորհրդականի այցը Երևանի թիվ 185 դպրոց։
Այս նախաձեռնության նպատակը դպրոցին «Գամ-է ավվալ» կոչվող գրքերի նվիրաբերումն էր, ինչպես նաև պարսկերենի դասասենյակները ժամանակակից հարմարություններով կահավորելը:
Նշենք, որ օրակարգում հայաստանցի և իրանցի աշակերտների միջև կապերի ստեղծումն է։