Բայրամովը՝ ամերիկացի պաշտոնյայի հետ հանդիպմանը. Հայաստանը պետք է հրաժարվի իր պահանջներից
https://parstoday.ir/hy/news/armenia-i214040-Բայրամովը_ամերիկացի_պաշտոնյայի_հետ_հանդիպմանը._Հայաստանը_պետք_է_հրաժարվի_իր_պահանջներից
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ իր պահանջներից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2024 14:34 Asia/Tehran
  • Բայրամովը՝ ամերիկացի պաշտոնյայի հետ հանդիպմանը. Հայաստանը պետք է հրաժարվի իր պահանջներից

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ իր պահանջներից»:

Բայրամովն ընդգծել է. «Խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ նկատվել են մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ առկա պահանջները, և Բաքուն ևս մեկ անգամ ընդգծում է այդ պահանջներից հրաժարվելու կարևորությունը»։

Ադրբեջանի ԱԳ նախարարը ամերիկացի պաշտոնյայի հետ հանդիպման ժամանակ հավելել է. «Անցած օրերին Հայաստանի և Ադրբեջանի ուժերը սահմանային գծում կրակել են միմյանց ուժերի ուղղությամբ, ինչի հետևանքով եղել են զոհեր։ Նշենք, որ որոշ ժամանակ անց կրկին սրվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը»։

Հայաստանի վարչապետն օրերս ասել էր, որ Ադրբեջանը «լիամասշտաբ պատերազմ» է ծրագրում Երեւանի դեմ։

Հինգշաբթի օրը կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը ցանկանում է ռազմական գործողություններ ձեռնարկել սահմանամերձ որոշ շրջաններում, և նրա նպատակը Հայաստանի դեմ ռազմական էսկալացիա և լայնածավալ պատերազմ սկսելն է»։