Հայաստանի պաշտպանության նախկին նախարար. Իրանը Երևանի իսկական բարեկամն է
Հայաստանի պաշտպանության նախկին նախարարն ասել է.-«Երևանը պետք է հասկանա, որ տարածաշրջանում մեր բարեկամներն առաջին հերթին Ռուսաստանն ու Իրանն են։ Ռուսաստանը մեր մարտավարական բարեկամն է, իսկ Իրանը մեր կողքին է»։
Արշակ Կարապետյանը հավելեց. «Մենք պետք է աշխատենք Իրանի հետ, ունենանք ռազմական դաշինք Իրանի և Ռուսաստանի հետ։ Պետք է հաշվի առնենք Իրանի և Ռուսաստանի նկատառումները Արևմուտքի հետ համագործակցության վերաբերյալ»։
Չնայած ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի կողմից խոչընդոտներին, Իրանի քաղաքականությունը հիմնված է «միջազգային պաշտոնական սահմանների անփոփոխության, բանակցությունների միջոցով խնդիրների լուծման և արտատարածաշրջանային ուժերի մուտքը կանխելու նպատակով անվտանգության տեղայնացման վրա»։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի կառավարության արտաքին քաղաքականությունը հիմնված է հարևան երկրների, մասնավորապես Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման վրա, նամանավանդ տնտեսական ոլորտներում։