Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները խորն են․ վարչապետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i214118-Իրանի_հետ_Հայաստանի_հարաբերությունները_խորն_են_վարչապետ
Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները խորն են, և Հայաստանը շարունակելու է նվիրված լինել այդ հարաբերություններին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2024 11:54 Asia/Tehran
  • Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները խորն են․ վարչապետ

Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները խորն են, և Հայաստանը շարունակելու է նվիրված լինել այդ հարաբերություններին։

Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունները խորն են, և շարունակում ենք նվիրված լինել այդ հարաբերություններին։ Սակայն մեր լավ հարաբերություններն Իրանի հետ որոշ  երկրներում  լարվածություն են առաջացնում»,- նշեց Փաշինյանը։