Այսօր Հայաստան կառաքվի ֆրանսիական պաշտպանական սպառազինության խմբաքանակը. Le Figaro
https://parstoday.ir/hy/news/armenia-i214280-Այսօր_Հայաստան_կառաքվի_ֆրանսիական_պաշտպանական_սպառազինության_խմբաքանակը._le_figaro
Պաշտպանական ոլորտում հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման շրջանակում այսօր և վաղը Հայաստանում կլինի Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 22, 2024 11:57 Asia/Tehran
  • Այսօր Հայաստան կառաքվի ֆրանսիական պաշտպանական սպառազինության խմբաքանակը. Le Figaro

Պաշտպանական ոլորտում հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման շրջանակում այսօր և վաղը Հայաստանում կլինի Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն։

«Ֆրանսիան և Հայաստանը պահպանում են պատմական բարեկամական հարաբերություններ, սակայն պաշտպանական ոլորտում հարաբերությունները չեն հասել երկկողմ հարաբերությունների ինտենսիվության մակարդակին», – ասվում է Ֆրանսիայի նախարարների կաբինետի հայտարարության մեջ, որում հստակեցվում է, որ սա պատմության մեջ Ֆրանսիայի նախարարի առաջին այցն է Հայաստան։

«Le Figaro»-ն հայտնում է, որ այսօր Հայաստան կառաքվի նաև ֆրանսիական պաշտպանական սպառազինության  խմբաքանակը։

Սպառազինությունը ներառում է Thalès ընկերության Ground Master (GM 200) երեք ռադար, որոնք հնարավորություն կտան 250 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերել հակառակորդի ինքնաթիռները, ինչպես նաև գիշերային տեսողության սարքեր, հեռադիտակներ։

Հայաստանն ու Ֆրանսիան պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր էին ստորագրել 2023 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում։ 

Նշվում է նաև, որ պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ կողմերի միջև ստորագրված համաձայնագրով նախատեսվում է, որ Ֆրանսիայի բանակն այս տարի լեռնային մարտական պատրաստության 3 դասընթաց կկազմակերպի հայերի համար։