Էրդողանը կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին
https://parstoday.ir/hy/news/armenia-i214404-Էրդողանը_կրկին_մեղադրանքներ_է_հնչեցրել_Հայաստանի_հասցեին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հայկական կողմը «տարիներ շարունակ օկուպացված է պահել Ղարաբաղը, զանգվածային սպանություններ կատարել»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2024 06:37 Asia/Tehran
  • Էրդողանը կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հայկական կողմը «տարիներ շարունակ օկուպացված է պահել Ղարաբաղը, զանգվածային սպանություններ կատարել»։

Նրա խոսքով, Արևմուտքի երկրներն ու կազմակերպություններն այդ մասին լռել են ու ոչ մի քայլ չեն ձեռնարկել։

ԱՊԱ-ի փոխանցմամբ, Էրդողանը նման հայտարարություններ է արել Սաքարիայում կայացած հանրահավաքի ժամանակ։

Էրդողանը նշել է, որ «տարածաշրջանի երկրների ուժը կարող է բխել նրանց միասնությունից»։

https://www.tert.am/am/news/2024/02/24/erdogan/4083724