Մարտ 26, 2024 18:05 Asia/Tehran
  •  «Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր

Սոչիում ընթացող AtomExpo-ի շրջանակներում «Հայկական Ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն ու «Ռուսատոմ սերվիս» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը ստորագրեցին «Պատասխանատու սպառիչների հովացման համակարգի նախագծման մոնտաժի և ամբողջական տեղադրման աշխատանքների վերաբերյալ» պայմանագիրը:

«Դա կարևոր նշանակություն ունի մեր ատոմակայանի անվտանգության համակարգերի հովացման վթարային իրավիճակների: Մենք ունենք գործունակ համակարգ, բայց որոշել ենք արդիականացնել և նոր համակարգ ներդնել: Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված. կառավարության կողմից ներկայացվել է համապատասխան ֆինանսավորում և շահագործման ժամկետի երկարացման առաջին ծրագրի ավարտական փուլում իրականացվելու է համակարգի առողջության ներդումը մեր հայկական ատոմակայանում: Իրկանացրել ենք բազմաթիվ մրցույթներ, սակայն պրոֆեսիոնալ թիմ ունեցող կազմակերպություն չի եղել, այդ իսկ պատճառով չեղարկվել են վերջին երեք մրցույթները. Սա արդեն չորրորդ մրցույթն է: Մրցութային գործընթացում միակ ընկերությունը շատ խիստ չափորոշիչներով, դա Ռուսատոմ- սերվիս կազմակերպությունը. Պայմանագրային գումարը կազմել է շուրջ 6 մլն դոլար: Սա բավականին լուրջ նախագիծ է և մեծ ազդեցություն կունենա մեր ատոմակայանի անվտանգության բարձրացման առումով: Շահագործման ժամկետի երկարացման»,- նշեց Մարտիրոսյանը:

 

 

Պիտակ