Մարտ 27, 2024 18:37 Asia/Tehran
  • Փնտրելու կարիք չկա, այդ մարդիկ Տավուշում սպասում են ձեզ. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արձագանքել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ այսօր հնչեցրած հայտարարություններին։

«ԱԺ նախագահ  Սիմոնյանը  հայտարարել է, թե փնտրում է այն մարդկանց, որոնք կասեն, թե դրանք ՀՀ տարածք են:

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ ՀՀ-ն օկուպացրել է Ադրբեջանից տարածքներ, և  Ադրբեջանը կարող է դրանք հետ վերցնելու պատրվակով ցանկացած պահի հարձակվել:

Սրանով լեգիտիմ հիմքեր են տալիս Ադրբեջանին՝ ՀՀ-ի վրա հարձակում գործելու համար:

ԱԺ նախագահը, փաստորեն, ՀՀ-ին համարում է ագրեսոր պետություն և, առանց որևէ դելիմիտացիոն և դեմարկացիոն գործընթացի, Փաշինյանի  օրինակով հայտարարում, թե ՀՀ-ի այս կամ այն մասը պատկանում է Ադրբեջանին:

Հայաստանի  առաջին դեմքերից մեկը ուղիղ ասում է Ադրբեջանին, որ Հայաստանի  բանակը կանգնած է Ադրբեջանի տարածքում, և վերջինս հանգիստ կարող է մտնել ու գերեվարել հարյուրավոր սահմանապահ հայ զինվորների:

Ահա, թե ովքեր են իրականում պատերազմի կոչ անողները և պատերազմ բերողները:

   Փնտրելու կարիք չկա. այդ մարդիկ Տավուշում են և սպասում են իրեն»,- գրել է Գառնիկ Դանիելյանը:

 

Պիտակ