Ապրիլ 16, 2024 16:45 Asia/Tehran
  • Բաքուն Հաագայի դատարանին  կոչ է արել  ընթացք չտալ ռասայական խտրականության վերաբերյալ Հայաստանի բողոքին

Ադրբեջանը պնդում է, որ Երևանը իրավասու չէ Բաքվի դեմ ռասայական խտրականության հայց ներկայացնել Հաագայի դատարան, և Արդարադատության միջազգային դատարանը չպետք է քննության առնի այս գործը:

Ադրբեջանի փաստաբանները  Միավորված ազգերի կազմակերպության Գերագույն դատարանին կոչ են արել մի կողմ դնել Հայաստանի բողոքը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ երկու երկրների միջև երկարատև հակամարտության վերաբերյալ։ Որովհետեւ այս տարածաշրջանը այս դատարանի իրավասության մեջ չէ։

«Ասոշիեյթեդ պրես» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2021 թվականին Հայաստանն Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել այս հայցը, որով Բաքվին մեղադրել է «Հայաստանի նկատմամբ ատելության քաղաքականության մեջ». Քաղաքականություն, որը, ըստ Երևանի, հանգեցրել է «կազմակերպված խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ ագրեսիաների»։

Այս հակամարտությունը բխում է երկու երկրների միջև երկարատև լարվածությունից, որը 2020 թվականին հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմի, որի հետևանքով զոհվել է 6600 մարդ։

Ռասայական խտրականության դեմ միջազգային կոնվենցիան թույլ է տալիս հակամարտող կողմերին իրենց հայցը ներկայացնել Հաագայի դատարան, եթե երկկողմ բանակցություններում արդյունք չի ստացվում: Սակայն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Արդարադատության միջազգային դատարանին կոչ է արել ընթացք չտալ Հայաստանի բողոքին՝ մատնանշելով, որ Երեւանն ու Բաքուն, առաջին հերթին, դեռ չեն բանակցել այս հարցի շուրջ։

Երեկ նաև Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հայտարարեց, որ Բաքուն ազատ է արձակել բոլոր ռազմագերիներին և հայ կալանավորների մեծ մասին, բացառությամբ նրանց, ովքեր մեղադրվում են ծանր հանցագործություններ կատարելու մեջ, ինչպիսիք են վարձկանանությունը, խոշտանգումը և սպանությունը, կամ նրանք, որոնց դեպքում դատարանները հետաքննում են նրանց մեղադրանքները Ռազմական հանցագործությունների, ահաբեկչության կամ անջատողականության վերաբերյալ։

Նա հավելեց. «Այլ խոսքով՝ այս մարդկանց կալանքի տակ պահելը ռասայական խտրականության հետ կապ չունի»։