ՀՀ–ն և Սլովակիան ռազմատեխնիկական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
https://parstoday.ir/hy/news/armenia-i217988-ՀՀ_ն_և_Սլովակիան_ռազմատեխնիկական_համագործակցության_պայմանավորվածություններ_են_ձեռք_բերել
ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ, Սլովակիայի պաշտպանության նախարարության հրավերով Բրատիսլավայում մայիսի 14–15–ը մասնակցել է IDEB–2024 պաշտպանական ցուցահանդեսին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2024 15:00 Asia/Tehran
  • ՀՀ–ն և Սլովակիան ռազմատեխնիկական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել

ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ, Սլովակիայի պաշտպանության նախարարության հրավերով Բրատիսլավայում մայիսի 14–15–ը մասնակցել է IDEB–2024 պաշտպանական ցուցահանդեսին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ միջոցառման շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի, Սլովակիայի էկոնոմիկայի նախարարության ներդրումների և առևտրի զարգացման գործակալության գլխավոր տնօրենի և ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ։

«Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան–Սլովակիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ վերջերս Սլովակիայի ԶԼՄ–ները գրեցին, որ Ադրբեջանը 70 միավոր ինքնագնաց հրետանային կայաններ կգնի Սլովակիայից։